ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը

13:44 • 08.05.21

Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկիր, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի նպատակն է պատվաստանյութեր մատակարարեր գլխավորապես աղքատ երկրներին:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտա արագ պայքար մղել համավարակի դեմ:

ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը