Քաբուլի դպրոցներից մեկի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, կա շուրջ 150 վիրավոր

02:17 • 09.05.21

 

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դպրոցների մեկի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, վիրավորներինը՝ 150-ի, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ աղջիկների համար նախատեսված դպրոցի դիմաց կայանված ավտոմեքենաներից մեկը դրանում տեղադրված ռումբից պայթել է: 

Աֆղանստանի ՆԳՆ-ն պաշտոնապես հաստատել է 30 մարդու մահվան փաստը: Զոհերի և վիրավորների մեծ մասը դպրոցականներ են եղել:

Աֆղանստանի նախագահը ահաբեկչության համար մեղադրել է «Թալիբան» ծայրահեղական շարժմանը, բայց վերջինը տեղի ունեցած պայթյունը դատապարտել է: Որևէ կառույց պայթյունի կազմակերպման համար պատասխանատվություն դեռևս չի ստանձնել:

Քաբուլի դպրոցներից մեկի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, կա շուրջ 150 վիրավոր