Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրվել հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

11:38 • 09.05.21

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի մամուլի գրասենյակը։