Իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել «Համաս» խմբավորման՝ Գազայի հատվածում տեղակայված հենակետին՝ ի պատասխան պաղեստինյան կողմից հրթիռի արձակմանը

05:25 • 09.05.21

Իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել «Համաս» խմբավորման՝ Գազայում տեղակայված հենակետին՝ ի պատասխան պաղեստինյան կողմից հրթիռի արձակմանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իսրայելական բանակի տարածած հաղորդագրությանը:

«Այսօր գիշերը ահաբեկիչները Գազայի հատվածից հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան՝ մեր մեր զինված ուժերի ԱԹՍ-ն հարված է հասցրել «Համաս»-ի՝ Գազայի հարավում գտնվող հենակետին»,- նշված է հաղորդագրությունում:

Վերջին շրջանում կրկին լարվել է իրավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում. հաճախակի են դարձել փոխադարձ հրթիռակոծություններն ու բախումները Գազայի հատվածում:

 

Իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել «Համաս» խմբավորման՝ Գազայի հատվածում տեղակայված հենակետին՝ ի պատասխան պաղեստինյան կողմից հրթիռի արձակմանը