ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակելի տներից մեկում կրակոցներ են հնչել. երեք մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել

01:58 • 09.05.21

ԱՄՆ Մերիլենդ նահանգում՝ Բալթիմոր քաղաքի մերձակայքում, կրակոցներ են հնչել. երեք մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ABC-ին:

Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ վաղ առավոտյան բնակելի տներից մեկում կրակոցների և բռնկված հրդեհի վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները զինված տղամարդու են հայտնաբերել և ստիպված են եղել կրակ բացել նրա ուղղությամբ: 

Եվս երկու մարդ արդեն իսկ մահացել են եղել նախքան իրավապահների հասնելը, երկուսը՝ վիրավորվել:

Տանը, որտեղ կրակոցներ են հնչել, հրդեհ է բռնկվել, որը քիչ անց տարածվել է դեպի հարևան տները: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

 

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակելի տներից մեկում կրակոցներ են հնչել. երեք մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել