«Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներին

02:54 • 09.05.21

«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին և Պյոտ Դուբրովը և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնաց Մարկ Վանդե Հայը Միջազգային տիեզերակայանից շնորհավորել են Երկիր մոլորակի բնակիչներին Հաղթանակի տոնի առթիվ, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք միշտ կհիշենք զիվորների և թիկունքի հերոսական արարքները: Մենք հարգելու ենք միլիոնավոր զոհերի հիշատակը, որոնց հերոսության շնորհիվ մեր պապերը կանգնեցրին ավերիչ ուժերը, մարդկանց վերադարձրին խաղաղությունը, ապրելու և ազատության իրավունքը: Այդ հիշողությունը միշտ սուրբ կլինի մեզ համար»,- նշել է Նովիցկին հրապարակված տեսանյութում:

Ամերիկացի տիեզերագնացը միացել է շնորհավորանքին ու ցանկացել ողջ մարդկությանը խաղաղ երկինք, ամուր առողջություն, բարեկեցություն և բերկրանք:

 

«Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներին