Կալիֆոռնիայի նահանգապետի տրանսգենդեր թեկնածուն հայտարարել է, որ նահանգի 1,75 միլիոն աշխատող ներգաղթյալները պետք է ԱՄՆ քաղաքացիություն ստանան (լուսանկարներ)

13:52 • 10.05.21

Նախկին մարզիկ, սեռափոխված Քեյթլին Ջեները, (նախկինում՝ Բրյուս Ջեներ) որն առաջադրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, հայտարարել է, որ, իր կարծիքով, փաստաթղթեր չունեցող և ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալները պետք է երկրի քաղաքացի դառնալու հնարավորություն ստանան։

71-ամյա օլիմպիական չեմպիոնը նման հայտարարությամբ է հանդես եկել CNN-ի հաղորդավար Դանա Բաշի հետ կիրակնօրյա հարցազրույցի ժամանակ:

Զրույցի ընթացքում Բաշն ընդգծել է, որ Կալիֆոռնիայում առանց փաստաթղթերի 1,75 միլիոն աշխատող ներգաղթյալ կա, այնուհետև Ջեներին հարցրել է՝ արդյոք նրանք պե՞տք է քաղաքացիություն ստանալու հնարավորություն ունենան:

«Միանգամայն։ Ճիշտ է, տարբեր մարդիկ կան, բայց անձամբ ես հանդիպել եմ հրաշալի մարդկանց հետ, որոնք ներգաղթյալներ են, եկել և ապրում են այս երկրում, և օրինակելի քաղաքացիներ են։ Նրանք պարզապես հրաշալի մարդիկ են, և ես կպայքարեի, որպեսզի նրանք դառնան ԱՄՆ քաղաքացիներ»,- ասել է Ջեները։

Հարզացրույցի ընթացքում Ջեները նաև հայտնել է, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններն են իրեն ստիպել առաջադրվել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում։

«Ականատես էի լինում՝ ինչպես են կիսամեռ մարդիկ անցնում գետը, ինչպես են երեխաները խցերում պահվում»,- ասել է նա։

Ջեները, որը երբեք քաղաքական պաշտոններ չի զբաղեցրել, ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրում է իր թեկնածությունը։ Նա հանրապետական է և 2016 թվականին քվեարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, թեև 2018 թվականին քննադատել էր նրան՝ հայտարարելով, որ սխալվում էր՝ կարծելով, որ վերջինս կաջակցի տրանսգենդերներին։

Նշենք, որ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությունները տեղի ունենան 2022-ի նոյեմբերին։

Caitlyn Jenner on Sunday said she believes undocumented immigrants should have an opportunity to become citizensDuring the conversation, CNN's Dana Bash tells Jenner that there are 1.75 million undocumented workers in California before asking her if they should have a chance at citizenship. 'Absolutely, yeah. They should,' Jenner says. Migrants pictured on April 21

Կալիֆոռնիայի նահանգապետի տրանսգենդեր թեկնածուն հայտարարել է, որ նահանգի 1,75 միլիոն աշխատող ներգաղթյալները պետք է ԱՄՆ քաղաքացիություն ստանան (լուսանկարներ)