Աֆղանստանում 24 ժամվա ընթացքում 2-րդ ավտոբուսն է պայթել․ կան զոհեր և վիրավորներ

09:49 • 10.05.21

Վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Tolo հեռուստաընկերությանը, և հավելում, որ ճամփեզրին տեղադրված ականի հետևանքով ավտոբուս է պայթել։

Պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Փուլ ի Մատաք քաղաքում, զոհվել է 2 և վիրավորվել 9 մարդ։

Սա մեկ օրվա ընթացքում սա Աֆղանստանում ավտոբուսի պայթյունի երկրորդ դեպքն է: Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տեղական աղբյուրը հայտնել էր հարավային Զաբուլ նահանգում ականի պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել էր առնվազն 16 և վիրավորվել 41 մարդ։

 

Աֆղանստանում 24 ժամվա ընթացքում 2-րդ ավտոբուսն է պայթել․ կան զոհեր և վիրավորներ