Չինաստանում զբոսաշրջիկը 100 մ բարձրության վրա շուրջ 1 ժամ արգելափակված է մնացել քամու պատճառով գրեթե ավերված ապակե կամրջի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

09:55 • 10.05.21

Չինաստանի Լոնջին քաղաքում 100 մետր բարձրությամբ ապակյա կախովի կամուրջը վնասվել է ուժեղ քամու պատճառով, երբ դրա վրա զբոսաշրջիկներ են եղել:

Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ նրանցից մեկին չի հաջողվել ժամանակին հեռանալ կամրջից, և նա արգելափակված է մնացել դրա վրա:

Նշվում է՝ Չինաստանում Պիյան լեռան վրա գտնվող ապակե կամուրջ է կառուցված 100 մետր բարձրության վրա: Երբ ուրբաթ երեկոյան 40 մ/վ արագությամբ քամու պատճառով դրա մի քանի հատվածները վնասվել են, մի զբոսաշրջիկ չի կարողացել լքել այն ու «հայտնվել է թակարդի մեջ»:

Տղամարդը շուրջ մեկ ժամ մնացել է կամրջի վրա՝ բռնվելով ճաղավանդակից: Որոշ ժամանակ անց նրան օգնության են հասել փրկարարները: Զբոսաշրջիկը տեղափոխվել է անվտանգ վայր:

Պարբերականի տեղեկություններով՝ զբոսաշրջիկը մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն նրան անհրաժեշտ է եղել հոգեբանական օգնությունը:

Պիյան լեռնային հանգստավայրը ներկայում փակ է: Լոնջինի քաղաքային իշխանությունները տարածքում ստուգումներ են իրականացնում:

A terrifying image purportedly shows a man clinging on the railing after winds of up to 90mph blew away some of the glass panels on FridayThe glass-bottomed bridge is located at a resort built into the Piyan Mountain in the Chinese city of Longjing. Above, the bridge pictured prior to the incident

Չինաստանում զբոսաշրջիկը 100 մ բարձրության վրա շուրջ 1 ժամ արգելափակված է մնացել քամու պատճառով գրեթե ավերված ապակե կամրջի վրա (լուսանկարներ, տեսանյութ)