Ամերիկացին 6 մարդ է գնդակահարել Կոլորադոյում կազմակերպված երեկույթի ժամանակ, հետո` ինքնասպան եղել

14:51 • 10.05.21

Տղամարդը կրակ է բացել Կոլորադոյում ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ՝ սպանելով վեց մարդու, իսկ հետո վերջ է տվել իր կյանքին: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել անմիջապես կեսգիշերից հետո՝ Կոլորադո-Սփրինգսի (Կոլորադոյի նահանգ) արևելյան մասում գտնվող թրեյլեր-պարկում, հաղորդել է Associated Press-ը:

Ոստիկանները ժամանել են թրեյլեր-պարկ և հայտնաբերել վեց սպանվածի և լուրջ վերքեր ստացած մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, հաղորդել է «Կոլորադո-Սփրինգս» թերթը: Երեխաները հարձակման ժամանակ չեն տուժել և ուղարկվել են ազգականների մոտ: Կասկածյալը երեկույթի մասնակիցներից մեկն էր:

Նա ներս է մտել և կրակ Է բացել ինքնասպանություն գործելուց առաջ, հաղորդել են ոստիկանությունում: Նրա անձը դեռ չի բացահայտվել: Գնդակոծության դրդապատճառը դեռ չի պարզվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 465 հազար բնակչություն ունեցող Կոլորադո-Սփրինգսը Կոլորադոյում մեծությամբ երկրորդ քաղաքն է Դենվերից հետո: 

Ամերիկացին 6 մարդ է գնդակահարել Կոլորադոյում կազմակերպված երեկույթի ժամանակ, հետո` ինքնասպան եղել