ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է. Դանիելյան

14:12 • 10.05.21

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի մոտ՝ խոշոր վթար է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է. Դանիելյան