Անկարայում Իրանի դեսպանությունը հերքել է Եմեն սիրիացի վարձկաններ ուղարկելու լուրը
Անկարայում Իրանի Իսլամական Հանրպետության դեսպանատունը հերքել է թուրքական Anadolou լրատվական գործակալության տարածած տեղեկությունն այն մասին, որ Իրանը սիրիացի վարձկաններ է ուղարկում Եմեն, հայտնում է Tehran Times թերթը։
«Այս կեղծ պնդումը հակասում է Եմենի ժողովրդի դեմ աղետալի և անմարդկային պատերազմում Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ կոչ է արել դադարեցնել պատերազմն ու աջակցել է ՄԱԿ-ի ջանքերին` հարցի կարգավորման համար քաղաքական լուծում գտնելու նպատակով», - ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։










