Ի պատասխան հրթիռների արձակման՝ իսրայելական տանկերը խոցել են ՀԱՄԱՍ-ի թիրախները

09:41 • 10.05.21

Իսրայելական բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների և պայթուցիկով գնդերի արձակման:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բանակի մամուլի ծառայությանը հղումով:

Կիրակի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկը «որսացել է» «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները Գազայից ևս 2 հրթիռի արձակում են գրանցել, որոնք պայթել են ավելի շուտ՝ չհասնելով նպատակին:

«Ի պատասխան հարձակումներին` իսրայելական ռազմական տանկերը հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական օբյեկտներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ի պատասխան հրթիռների արձակման՝ իսրայելական տանկերը խոցել են ՀԱՄԱՍ-ի թիրախները