ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ՀԱՄԱՍ-ի «Ալ-Քասամ» բրիգադի ռազմական թևը ստանձնել է Իսրայելի դեմ հրթիռային հարվածների պատասխանատվությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդային:
Հնարավոր հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տագնապի ազդանշանները միացել են Երուսաղեմ և Բեյթ-Շեմեշ քաղաքներում:
«Ալ-Քասամի բրիգադները հրթիռային հարված են հասցրել գրավյալ Երուսաղեմում գտնվող թշնամուն՝ ի պատասխան սուրբ քաղաքի դեմ նրա հանցագործությունների և ագրեսիայի, ինչպես նաև Շեյխ Ջարահում և Ալ-Աքսա մզկիթում մեր ժողովրդի հետապնդումների»,-ասել է Ուբայդան:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:










