Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության հետ ընդհարումներում հարյուրավոր պաղեստնցիներ են վիրավորվել. կիրառվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ
Արևելյան Երուսաղեմում հարյավոր պաղեստինցիներ են տուժել Իսրայելի ոստիկանության հետ ընդհարումների հետևանքով, 50 մարդ հոսպիտալացվել է: Մայիսի 10-ին այդ մասին հայտենել է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հաղորդվում է, որ ընդհարումները սկսվել են մայիսի 10-ի առավոտյան: Ինչպես ճշտել է Պաղեստինի WAFA լրատվական գործակալությունը, ոստիկանությունն արցունքաբեր գազ Է օգտագործել, որպեսզի պաղեստինցիներին հետ մղի մզկիթի տարածքից, և գնդակոծել է ռետինե գնդակներով:
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ ոստիկանությունը դաժանորեն է վարվել ծխականների հետ, որոնք Տաճարի լեռան վրա ալ-Ակսան մզկիթում էին մուսուլմանների համար սրբազան Ռամադան պահքի ամսվա ժամանակ` ժամերգությունների շրջանակում:










