Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու

21:05 • 10.05.21

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին գրում է minval.az կայքը: 

Երեկոյան նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լավրովի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները նախատեսված են մայիսի 11-ին՝ այցի վերջին օրը:

Անցած շաբաթ Սերգեյ Լավրովն այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։ 





 

 

Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու