Չինաստանի սաֆարի պարկը ներողություն է խնդրել մեկ շաբաթ շարունակ 3 ընձառյուծների փախուստը բնակիչներից թաքցնելու համար

17:48 • 10.05.21

Չինաստանի Հանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել Է միայն մի քանի օր անց: Այդ մասին հաղորդել է չինական Global Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գյուղի բնակիչներն ընձառյուծներին նկատել են դեռ մայիսի 1-ին և այդ մասին հաղորդել ոստիկանությանը, բայց պարկը միջադեպի մասին չի հայտարարել ընդհուպ մինչև մայիսի 9-ը:

Կենդանիներից երկուսին հաջողվել Է բռնել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, երրորդին գտել են անօդաչուի օգնությամբ, բայց երբ փրկարարները մոտեցել են կենդանուն, նա փախել Է: Որոնումները շարունակվում են:

Մայիսի 8-ի երեկոյան սաֆարի պարկի ղեկավարությունը ներողություն է խնդրել, որ չի հայտնել փախած ընձառյուծների մասին:

«Մենք ելել ենք այն բանից, որ երիտասարդ ընձառյուծները բավականին թույլ են և մեծ վտանգ չեն ներկայացնում, ուստի որոշել են չհայտարարել փախուստի մասին, որպեսզի խուճապ առաջացնեն»,-Global Times թերթը մեջբերումներ է անում ուղերձից:

 Առայժմ հայտնի չէ, թե ընձառյուծներին ինչպես է հաջողվել փախչել:

Չինաստանի սաֆարի պարկը ներողություն է խնդրել մեկ շաբաթ շարունակ 3 ընձառյուծների փախուստը բնակիչներից թաքցնելու համար