«Բժիշկներն ասել են` դա լավ արդյունք է». Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին  

17:09 • 10.05.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմնի բավականին լավ ցուցանիշներ են գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հենց մայիսի 9-ին հակամարմնի հետազոտություն են անցկացրել, և արդյունքը դրական է»,- լրագրողներին երկուշաբթի հայտնել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով` «այժմ մասնագետները խոսում են դրականության գործակցի մասին»:

«Այն ինձ մոտ 15 է, ինչպես բժիշկներն ասել են` դա լավ արդյունք է»,- ընդգծել է Պուտինը:

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ՌԴ ղեկավարը ստացել է մարտի 23-ին, երկրորդը`ապրիլի 14-ին: Հիշեցնենք, որ Պուտինը չի հայտնել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել` նշելով, որ հայրենական արտադրության բոլոր երեք պատվաստանյութն էլ արդյունավետ և անվտանգ են:

«Բժիշկներն ասել են` դա լավ արդյունք է». Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին