Ամերիկյան ֆրեգատը մտել Է Օդեսայի նավահանգիստ

15:09 • 10.05.21

Առափնյա պահպանության USCGC Hamilton ամերիկյան ֆրեգատը մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին ուկրաինացի սահմանապահներն ԱՄՆ-ի առափնյա պահպանության հետ վարժանքներ են անցկացրել Սև ծովում:

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 08:30-ին այն կառանվել է Օդեսայի Ծովային կայարանի 15-րդ նավակառանում: Hamilton ամերիկյան նավը Սև ծով էր մտել ապրիլի 27-ին:

Այդ ժամանակաշրջանում նա վարժանքներ է անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության հետ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները շարունակում են սադրիչ գործունեությունը Սև ծովի ջրատարածքում և ձգտում են մեծացնել ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ: