Լոնդոնում փրկարարներն ազատել են Թեմզա գետում արգելափակված փոքրիկ կետին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում փրկարարական գործողություն է իրականացվել Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Թեմզա գետում արգելափակված փոքրիկ կետի կյանքը փրկելու համար, հայտնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Ռիչմոնդում, երբ մոտ 4 մետր երկարությամբ կետն արգելափակվել է ջրանցքում գեում ու չի կարողացել տեղաշարժվել:
Փրկարարները դեպքի վայր են ժամանել տեղի ժամանակով 21:00-ին: Չորս ժամ անց կետը տեղափոխվել է անասնաբուժարան:
Լրատվամիջոցի տվյալներով՝ անասնաբույժը կգնահատի կենդանու վիճակը, քանի որ նրա մոտ որոշակի առողջական խնդիրներ կան: Ստուգման արդյունքների հիման վրա որոշում կկայացվի կետին վայրի բնություն վերադարձնելու մասին:
Նշվում է՝ կենդանին, որը պատկանում է ջրաքիս կետերի ընտանիքին, սովորաբար «բնակվում է» Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների հյուսիսային հատվածներում: Նրանց երկարությունը չի գերազանցում 10 մետրը:













