Ֆրանսիայի իշխանությունները կանխատեսել են` երբ երկրում կավարտվի կորոնավիրուսի համավարակը

09:26 • 11.05.21

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել մոտ մեկ տարի անց, հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

«Գիտնականները մեզ ասում են, որ համավարակը կավարտվի մոտ մեկ տարի անց»,- ասել է Կաստեքսը։

Նա երկրի բնակիչներին կոչ է արել շարունակել պահպանել կարանտինային միջոցառումները։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ճգնաժամից պետք է դուրս գալ «զգուշորեն և աստիճանաբար»։

«Եթե մենք տեսնենք, որ որոշ տեղերում համաճարակային իրավիճակը կրկին դուրս է գալիս վերահսկողությունից, ապա այդ դեպքում կկիրառենք հատուկ միջոցներ»,- հավելել է երկրի վարչապետը:

Բացի այդ, նա չի բացառել, որի երկրում կարող է սկսվել կորոնավիրուրսային վարակի չորրորդ ալիքը: Ընդ որում, կառավարության ղեկավարը հայտնել է, որ «իշխանություններն արդեն պատվաստանյութի պատվերներ են արել, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում աշնանը բնակչության կրկնակի պատվաստում իրականացնել»:

Նշենք, որ համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5,7 մլն դեպք, որից 108 հազարը՝ մահվան ելքով։

 

 

Ֆրանսիայի իշխանությունները կանխատեսել են` երբ երկրում կավարտվի կորոնավիրուսի համավարակը