Արմեն Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին

19:11 • 11.05.21

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

«Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում

Հարգանքով՝ Ա. Գրիգորյան»,- ասված է ցավակցական հեռագրում:

 

Արմեն Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին