Հնդկաստանում բժիշկները բնակիչներին հորդորում են «COVID-19-ից պաշտպանվելու համար» իրենց մարմինը չպատել կովի գոմաղբով և մեզով (լուսանկարներ)

11:05 • 11.05.21

Հնդկաստանում բժիշկները նախազգուշացնում են «COVID-19-ից պաշտպանվելու համար» չօգտագործել կովի գոմաղբ՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության վերաբերյալ ոչ մի գիտական ապացույց չկա, բացի այդ, այն կարող է այլ հիվանդությունների տարածման պատճառ դառնալ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Գուջարաթ նահանգում որոշ հավատացյալներ շաբաթը մեկ անգամ գնում են կովերի ապաստարաններ, որպեսզի իրենց մարմիններին կովի գոմաղբ և մեզ քսեն՝ հուսալով, որ դա կբարձրացնի կորոնավիրուսի դեմ իրենց դիմադրողականությունը կամ կօգնի արագ ապաքինվել։

Գործակալության հաղորդմամբ՝ մինչ մասնակիցները սպասում են, որ իրենց մարմիններին քսած գոմաղբը և մեզը չորանան, այդ ընթացքում երկրպագում են կովերին և յոգայով են զբաղվում՝ «էներգիայի մակարդակը բարձրացնելու համար»։

Հինդուիզմում կովը կյանքի և երկրի սրբազան խորհրդանիշն է․ դարեր շարունակ հինդուիզմի հետևորդներն իրենց տները մաքրելու և աղոթելու ծիսակատարությունների համար օգտագործել են կովի գոմաղբ, հիշեցնում է Reuters-ը։

«Նույնիսկ բժիշկներն են այստեղ գալիս։ Նրանք հավատում են, որ այս թերապիան բարելավում է իրենց իմունիտետը, և նրանք կարող են առանց վախի խնամել հիվանդներին»,-ասել է դեղագործական ընկերության աշխատակիցը, որը հավատացած է, որ այս թերապիայի միջոցով իր մոտ հիվանդության ընթացքն ավելի հեշտ է անցել։

Նշվում է, որ բժիշկների շրջանում կա մտահոգություն, որ այս պրակտիկան կարող է նպաստել այլ վիրուսների տարածմանը։

Կորոնավիրուսի համավարակը ավերիչ հարված է հասցրել Հնդկաստանին. առայսօր գրանցվել է հիվանդության ավելի քան 22 մլն դեպք և 2 46 116 մահ: Փորձագետները նշում են, որ փաստացի թվերը կարող են 5-10 անգամ ավելի բարձր լինել։

People walk after applying cow dung on their bodies during "cow dung therapy", believing it will boost their immunity to defend against the coronavirus disease (COVID-19) at the Shree Swaminarayan Gurukul Vishwavidya Pratishthanam Gaushala or cow shelter on the outskirts of Ahmedabad, India, May 9, 2021. REUTERS/Amit DavePeople pray after applying cow dung on their bodies during "cow dung therapy", believing it will boost their immunity to defend against the coronavirus disease (COVID-19) at the Shree Swaminarayan Gurukul Vishwavidya Pratishthanam Gaushala or cow shelter on the outskirts of Ahmedabad, India, May 9, 2021. REUTERS/Amit DaveAshok Oza bathes in cow milk to remove cow dung from his body during "cow dung therapy", believing it will boost his immunity to defend against the coronavirus disease (COVID-19) at the Shree Swaminarayan Gurukul Vishwavidya Pratishthanam Gaushala or cow shelter on the outskirts of Ahmedabad, India, May 9, 2021. REUTERS/Amit DaveUddhav Bhatia, a frontline worker, touches a cow after applying cow dung on his body during "cow dung therapy", believing it will boost his immunity to defend against the coronavirus disease (COVID-19) at the Shree Swaminarayan Gurukul Vishwavidya Pratishthanam Gaushala or cow shelter on the outskirts of Ahmedabad, India, May 9, 2021. REUTERS/Amit Dave

 

Հնդկաստանում բժիշկները բնակիչներին հորդորում են «COVID-19-ից պաշտպանվելու համար» իրենց մարմինը չպատել կովի գոմաղբով և մեզով (լուսանկարներ)