Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

09:44 • 11.05.21

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած
պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի
Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա