Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

13:14 • 11.05.21

Արցախում մայիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 42 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 430-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 709 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 975 քաղաքացու հետազոտություն, որոնցից 825-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում: