Լոս Անջելեսում սևամորթ տղամարդը բնակարանային գողություններ կատարելու համար սպիտակամորթի դիմակ է կրել (լուսանկարներ)
Լոս Անջելեսի շրջանում սևամորթ տղամարդը մի շարք բնակարանային գողություններ կատարելու համար սպիտակամորթ տղամարդու` կեղծամով դիմակ է կրել։ Շրջանի ոստիկանության հաղորդմամբ՝ Ռոքիմ Փրովելն անցած շաբաթ ձերբակալվել է։
Ինչպես փոխանցում է Fox News-ը, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է տղամարդուն ձերբակալել միայն մոտ 30 բնակարանային գողություններից հետո, ընդ որում վերջինս կողոպուտ է սկսել իրականացնել 2020-ի ապրիլից։
Նշվում է, որ նրան կարողացել են ձերբակալել անվանգության տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ, որոնցում երևում են նաև նրա մեքենայի համարանիշները։
Ինգլվուդ քաղաքի 30-ամյա բնակիչ Փրովելը ձերբակալվել է մայիսի 2-ին։ Մեքենայում ոստիկանները հայտնաբերել են նրա դիմակը և կողոպուտի հետ կապված այլ իրեր։












