Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է․ գյուղացիներն իրենց խնդիրները ներկայացրին Արթուր Վանեցյանին (տեսանյութ)

11:48 • 11.05.21

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելել էր Ուրցաձոր համայնք՝ հանդիպելու քաղաքացիներին, զրուցելու, հասկանալու խնդիրները։ Արթուր Վանեցյանը գյուղի երեխաների հետ նաև ֆուտբոլ խաղաց և հյուրընկալվեց գյուղացիներից մեկի տանը։

«Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է»,–նշում էին գյուղացիները և  բարձրացնում կաթի մթերման խնդիրը՝ հայտնելով, որ բոլոր գյուղացիները վարկեր ունեն։

 Արթուր  Վանեցյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը փակվել է և կարևորեց բիզնես-խորհրդատու տրամադրելու հարցը։

«Այսօր մեր դրոշի ներքո թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում նստած են երիտթուրքերը»,–ասաց գյուղացիներից մեկ ուրիշը։

Ամփոփելով՝ Արթուր Վանեցյանը կարևորեց բանակի զինումը, հզորացումը։ «Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը այս չարիքից, չի կարող մի ազգում լինել սև-սպիտակ,  բոլորս հայ ենք»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է․ գյուղացիներն իրենց խնդիրները ներկայացրին Արթուր Վանեցյանին (տեսանյութ)