«Գարաժ Մաստերս Մոլ». նոր առևտրաժամանցային համալիր՝ Երևանում (լուսանկարներ,տեսանյութ)

21:06 • 11.05.21

Մեքենայի նորոգումը կարելի է դարձնել հաճելի՝ համադրելով այն ժամանցի կամ առևտրի հետ: Ամեն ինչ մեքենայի ու տան համար:

Երևանում բացվեց առաջին մասնագիտացված առևտրաժամանցային համալիրը՝ «Գարաժ Մաստերս Մոլ»-ը: Նորաբաց մասնագիտացված մոլն առաջինն է տարածաշրջանում: Այն ունի 2 հիմնական ուղղվածություն՝ ավտոմոբիլային աշխարհ և ամեն ինչ տան համար: Մոլում ներկայացված են առևտրաժամանցային համալիրին բնորոշ բոլոր ուղղությունները՝ բանկային ծառայություններ, սուպերմարկետ, ֆուդկորտ, մանկական գոտի, վիրտուալ իրականության խաղեր և սրճարան:

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի հիմնադիրը նշում է՝ մեքենայի ձեռքբերումը կամ շինարարության իրականացումը լուրջ իրադարձություն է ցանկացած մարդու համար: Պետք է նաև գնել հարակից ապրանքներ, նյութեր և մասեր: Այս ամենն արդեն կարելի է իրականացնել մեկ վայրում:

«Որակյալ ապրանքներն ու ծառայությունների ճիշտ մատուցումը ստեղծում են այն հաճելի միջավայրը, որը մենք ձգտել ենք ապահովել և որտեղ մեր հաճախորդը կցանկանա վերադառնալ», - նշումէ «Գարաժ Մաստերս Մոլ» մասնագիտացված առևտրաժամանցային համալիրի հիմնադիր, գործարար Կարեն Շախմուրադյանը:

Համալիրը բացառիկ ձևաչափով ունի. 17.000 քմ առևտրային տարածքում հաճախորդը կարող է գտնել ինչպես մեքենայի համար հատուկ տեխնիկա, պահեստամասեր, անհրաժեշտ պարագաներ, օժանդակ նյութեր, այնպես էլ նոր կամ շահագործված մեքենաներ:

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի կոմերցիոն տնօրեն Վազգեն Դարբինյանի խոսքով՝ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի գաղափարի մեջ ներառվել է 2 մասնագիտացված ուղղություն:

«Պայմանականորեն մոլը կիսել ենք 2 մասի: Աշխարհում առաջիններից մեկն ենք, որ կիրառել ենք նմանատիպ մոտեցում: Մոլը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել կազմակերպությունների, ներմուծողների և ներկայացուցիչների համար»,-ընդգծում է  «Գարաժ Մաստերս Մոլ»-ի կոմերցիոն տնօրեն Վազգեն Դարբինյանը:

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի տնօրենի խոսքով՝ մոլում հաճախորդը կարող է գտնել ինչպես նոր կամ շահագործված մեքենաներ, այնպես էլ հատուկ տեխնիկա, օժանդակ նյութեր:

«Իդեպ, մեզ մոտ է գտնվում «Տեսլա» ավտոսրահը, որն առաջինն է Հայաստանում: Ունենք նաև երկրորդական ավտոշուկա: «Գարաժ Մաստերս Մոլ»-ում կա 14 սպասարկման կենտրոն, որոնք սպասարկելու են՝ անկախ մեքենաների բրենդից»,- ասաց «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տնօրեն Գոռ Մկրտչյանը:

«Գարաժ Մաստերս Մոլ»-ում կա նաև հատուկ առանձնացված ավտոկայանատեղիներ էլեկտրամոբիլ լիցքավորելու համար: Տարածքում գործում են տեխսպասարկման և ավտոլվացման կետեր: Գործում է նմանը չունեցող Վիառ խաղերի սրահը:  Կան շինարարության և տան նորոգման համար նախատեսված նյութեր, գործիքներ:

Մեքենա նորոգելու կարելի է գնալ արդեն ընտանիքով, քանի որ «Գարաժ Մաստերս Մոլ»-ում ժամանցն ապահովված է: Մոլի հիմնական ուղղություններն են՝ տուն, մեքենա և ակտիվ հանգիստ:

«Գարաժ Մաստերս Մոլ»-ը գործում է Մազմանյան 1 հասցեում, այն բաց է ամեն օր ժամը 10:00-ից 22:00: 

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան
Լուսանկարիչ` Էլեն Գասպարյան

«Գարաժ Մաստերս Մոլ». նոր առևտրաժամանցային համալիր՝ Երևանում (լուսանկարներ,տեսանյութ)