Սուրբ Սոֆիայի տաճարը լուսավորվել է «Չկա այլ Աստված Ալլահից բացի» գրությամբ (լուսանկար, տեսանյութ)
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի պատերը լուսավորվել են «Չկա այլ Աստված Ալլահից բացի» գրությամբ («մահյա»), որը պահպանվել է մինչև մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտը, հայտնում է Greek City Times թերթը:
«Մահյաները» կրոնական խոսքեր պարունակող հաղորդագրություններ կամ խորհուրդներ են, որոնք, Օսմանյան կայսրության հին ժամանակներից մնացած ավանդույթի համաձայն, փոխանցվում են Իսլամի Սուրբ Ռամադան ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսին Սուրբ Սոֆիայի տաճարը վերափոխվել է մզկիթի և 86 տարվա դադարից հետո վերաբացվել աղոթքի համար:
Istanbul’s Hagia Sophia Grand Mosque is illuminated with lights to mark Laylat al-Qadr, first time in 87 years pic.twitter.com/EIJaBPGScX
— TRT World (@trtworld) May 8, 2021










