Ղրիմում խուզարկության ժամանակ մարդ է սպանվել

19:49 • 11.05.21

Ղրիմի Սիմֆերոպոլի շրջանի Դուբկի գյուղում գտնվող անավարտ տանը խուզարկության ժամանակ սպանվել է Ղրիմում բնակվող ծնունդով Ուզբեկստանից Նաբի Ռահիմովը: Խուզարկությունն իրականացրել են ԱԴԾ սպաները՝ «Ալֆա» հատուկ ջոկատայինների զինվորների ուղեկցությամբ, որոնք ուժով են մտել տուն: Այս մասին գրում է graty.me կայքը` հղում տալով փաստաբան Իսլամ Վելիլյաևին:

Խուզարկությունից հետո հատակին հայտնաբերվել են արյան, իսկ տան ներսի պատերին՝ պայթյունի հետքեր: Ոստիկանությունից փաստաբան Իսլյամ Վելիլյաևին տեղեկացրել են, որ Նաբի Ռահիմովը նռնակով և զենքով դիմադրել է և գնդակահարվել:

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով` իրավապահի կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ: Սակայն դեռ անհայտ է, թե ինչի առթիվ են ոստիկանները փորձել բերման ենթարկել Ռահիմովին:

Ղրիմում խուզարկության ժամանակ մարդ է սպանվել