Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը ժամանել է Կիպրոս (լուսանկարներ)
«Շառլ դը Գոլ» ֆրանսիական ավիակիրը ժամանել է Կիպրոսի Լիմասոլ նավահանգիստ, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ դրա ժամանումը տեղի է ունեցել Արևելյան Միջերկրական, Կարմիր ծովերում, Հնդկական օվկիանոսում և Արաբական ծոցում չորսամսյա տեղակայման շրջանակում:
Ֆրանսիայի դեսպան Սալինա Գրենետ Կատալոնոն շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ֆրանսիական ռազմածովային նավերի շարունակական սպասարկման, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերում հյուրընկալության և համագործակցության բարձր մակարդակի համար:
«Շառլ դը Գոլ»-ի վրա, որը մեկ շաբաթից կշարժվի Կիպրոսից, կա 1200 նավաստի, 500 ծովային հետևակային և մոտ 100 ռազմածովային սպա, ինչպես նաև 20 Rafale կործանիչ, երկու E-2C Hawkeye ինքնաթիռ և Dauphin Pedro ուղղաթիռներ:
Ένα εντυπωσιακό ατσάλινο τέρας! Σήμερα υποδέχτηκα με χαρά και τιμή το αεροπλανοφόρο #CharlesdeGaulle και το πλήρωμά του στη Λεμεσό, το οποίο βρίσκεται στην #EastMed ως μέρος της αποστολής του. Σ’ευχαριστώ #Cyprus που πάντα υποδέχεσαι με ζεστασιά το Γαλλικό Πολεμικό Ναυτικό! https://t.co/SpkF7YTLXB
— Salina Grenet-Catalano (@SalinaGrenet) May 10, 2021










