Իսրայելում հայտարարել են, որ արմատականները Գազայից 200 հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ

13:25 • 11.05.21

Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան 140 ռազմական թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարծքում:

Մայսիսի 11-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գիշերվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, դրանց շուրջ մեկ երրորդը ընկել Է հենց հատվածի տարածք: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակն արմատականների 140 ռազմական թիրախ Է խոցել հատվածում, ինչպես նաև ոչնչացրել է ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների շուրջ 15 օպերատիվայինների»,- ասել է նա:

Իսրայելում հայտարարել են, որ արմատականները Գազայից 200 հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ