Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը
Իրանում երեքշաբթի մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման ընթացակարգը, դիմումներն ընդունվելու են առաջիկա հնգօրյա ժամկետում:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, բոլոր ցանկացողները, որոնք համապատասխանում են Սահմանադրական խորհրդի ներկայացրած նոր չափանիշներին, կարող են դիմում հանձնել ներքին գործերի նախարարություն: Վերահսկիչ մարմինը նոր չափանիշներ է սահմանել 13-րդ նախագահական ընտրությունների համար:
Նախագահի թեկնածուներին հաստատելու է Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը 5-10 օրվա ընթացքում: Հաստատված թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:
Մայիսի 28-ից թեկնածուներին կթույլատրվի նախընտրական քարոզարշավ սկսել, որը կտևի մինչև հունիսի 16-ը: Նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն հունիսի 18-ին:










