Իսրայելի կողմից Գազայի հատվածին ուղղված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի, նրանց թվում`10 երեխա, ևս 152-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է տեղի առողջապահության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում՝ 10 երեխա, 152 մարդ վիրավորվել է ավիահարվածների հետևանքով»,-լրագրողների հետ զրույցում նշել են Գազայի առողջապահության նախարարությունից:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:










