Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել

23:21 • 11.05.21

Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել: Այս մասին տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քաղաքում ահազանգերի ազդանշաններ են արձակվել ՝ զգուշացնելով հնարավոր հրթիռային հարձակման մասին: Երկնքում տեսանելի է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից հրթիռների որսը:

ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել