Իսրայելական բանակը հարվածների ալիք է սկսել Գազայի հատվածում ռազմական թիրախների դեմ

01:27 • 11.05.21

Իսրայելական բանակը Գազայի հատվածում «հարվածների ալիք» է սկսել՝ ի պատասխան պաղեստինցի արմատականների դեմ հրթիռային հարձակումների,  հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է Известия-ն:

Նշվում է, որ Գազայի հատվածից ավելի քան 150 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Նրանցից տասնյակները որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:

«Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հարձակումների ալիք են սկսել ահաբեկչական օբյեկտների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի իսրայելական ավիահարվածներից հետո Գազայի հատվածում հաղորդվում էր 20 զոհի և 65 վիրավորի մասին:

Իսրայելական բանակը հարվածների ալիք է սկսել Գազայի հատվածում ռազմական թիրախների դեմ