Ճապոնիայում կոսմետիկ նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)

09:18 • 11.05.21

Առնվազն չորս մարդ վիրավորվել է Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NHK-ն:

Տուժածների վնասվածքների ծանրության մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 07:45-ին գործարանին հարակից տարածքի բնակիչներից մեկից: Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատներն ու ոստիկանությունը:

Նշենք՝ Sakai Chemical Industry գործարանը մասնագիտանում է կոսմետիկ արդյունաբերության մեջ օգտագործվող ցինկի փոշու արտադրությունում:

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ այս ձեռնարկությունում վնասակար նյութերի հնարավոր վերամշակման մասին ապացույցներ դեռևս չկան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ճապոնիայում կոսմետիկ նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)