ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցել է Կազանի հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին

17:18 • 11.05.21

Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը ցավակցել է Կազանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մենք խորապես ցավում ենք այսօր Կազանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և անմեղ զոհերի համար: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», - թվիթերյան էջում գրել է դեսպանության մամուլի խոսնակ Ռեբեքա Ռոսը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, այսօր առավոտյան Կազանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 7-ը երեխա:

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ։ Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և տարածաշրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Հրաձգության կազմակերպիչներից մեկը վնասազերծվել է, իսկ մյուսը հարցաքննվում է:

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցել է Կազանի հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին