Արդեն նկատվող ընտրական պաստառների հետ կապված Ընտրական օրենսգրքի իրավանորմի որևէ խախտում չի նկատվել. Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)
Այս փուլում աշխատանքներ են տարվում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման ուղղությամբ: Մենք նախկինում 1500 տեղամասերում ենք տեսախցիկներ ունեցել, միայն հեռավոր, քիչ ընտրողներով ընտրատեղամասերում են, որ տեսախցիկներ չկան, բայց աշխատանքներն ընթանում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով ընտրությունների անցկացման և որոշ փոփոխությունների մասին:
Խոսելով քաղաքում արդեն նկատվող ընտրական պաստառների մասին՝ Մուկուչյանը նշեց, որ այս պահին այդ պաստառների հետ կապված Ընտրական օրենսգրքի իրավանորմի որևէ խախտում չի արձանագրվել:
«Դեռ թեկնածուներ չկան: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ, իսկ քարոզարշավից հետո ցանկացած խախտում կլինի քննարկման առարկա»:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի վերջերս ընդունված փաթեթում այս առնչությամբ կան կանոններ, որոնք տարբերվում են գործող Ընտրական օրենսգրքի կանոններից, բայց այդ կանոններն այս արտահերթ ընտրություններում չեն գործելու՝ հաշվի առնելով փոփոխություններն ընտրվելու և ուժի մեջ մտնելու ժամկետները:
Մանրամասները՝ տեսանյութում:










