Ռուսաստանը սրա հետ կապ չունի. Պեսկովը՝ Colonial Pipeline-ի հաքերային հարձակման մասին

04:53 • 11.05.21

ՌԴ-ն ոչ մի կապ չունի ԱՄՆ-ում Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա հաքերային հարձակման հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Ռուսաստանը սրա հետ կապ չունի», - ասաց Կրեմլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը: ԱՄՆ առաջնորդը չի բացառել, որ վիրուսի ծրագրային ապահովումը կարող է գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ «ԱՄՆ-ը չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ կիբերհանցագործություններին հակազդելու հարցում»:

Ռուսաստանը սրա հետ կապ չունի. Պեսկովը՝ Colonial Pipeline-ի հաքերային հարձակման մասին