Ռուսաստանը ռումինացի դիվանագետին «անցանկալի անձ» է հայտարարել

22:32 • 11.05.21

 Ի պատասխան Ռումինիայից իր դիվանագետի վտարմանը ՝ Ռուսաստանը «անցանկալի անձ» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնականին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մայիսի 11-ին Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն հրավիրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նախարարությունից նոտա են հղել, որով Ռումինիայի դեսպանատան պաշտպանական հարցերով կցորդի օգնական, կապիտան Գ. Իլյեսկուն «անցանկալի անձ» է հայտարարվել: Նշված սպան 72 ժամվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի վերջին Բուխարեստից վտարվել էր Ռուսաստանի ռազմական կցորդի օգնական Ալեքսեյ Գրիշաևը: ՌԴ ԱԳՆ-ն այդ քայլը որակել էր որպես «անհիմն և անբարյացկամ արարք»:

Ռուսաստանը ռումինացի դիվանագետին «անցանկալի անձ» է հայտարարել