Կազանի քաղաքապետը դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը «երեխաների դեմ ուղղված ահաբեկչական գործողություն» է անվանել
ՌԴ Կազան քաղաքի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգությունն անվանել է «երեխաների դեմ ուղղված ահաբեկչություն», փոխանցում է ria.ru-ն։
«Սա սարսափելի ողբերգություն է։ Երեխաների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունն ամենաստոր բանն է, որ կարելի է պատկերացնել։ Մեր սրտերն այսօր լի են վշտով և կարեկցանքով։ Խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Instagram-ում գրել է Մեթշինը։
Թաթարստանի իշխանությունների վերջին տվյալներով՝ Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 20-ը վիրավորվել է: Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա պատանի: Կազանի բոլոր դպրոցներում մայիսի 12-ին չեղյալ են հայտարարվել դասերը, բոլոր ուսումնական հաստատություններում ստուգումներ կանցկացվեն։










