Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են պատվաստված հղի կնոջ մահվան պատճառով

04:15 • 12.05.21

Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել է պատվաստված հղի կնոջ մահվան պատճառով, իսկ մահվան պատճառը, ենթադրաբար, պատվաստանյութն է եղել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Սանիտարական վերահսկողության ազգային գործակալությունը:

«Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցության ծանր դեպք է գրանցվել՝ գլխուղեղի կաթված, ինչը կնոջ և պտղի մահվան պատճառ է դարձել: Գործակալությունը հղիների շրջանում ծանր այլ դեպքի մասին տեղեկատվություն չի ստացել»,- հայտնել են բրազիլական գերատեսչությունից:

Ավելի վաղ գործակալությունն առաջարկել էր դադարեցնել պատվաստանյութի կիրառումը հղիների շրջանում, իսկ ովքեր արդեն իսկ ընդունել են պատվաստանյութը, խորհուրդ էր տրվել բժշկական հետազոտություն անցնել: Բրազիլիայի նահանգների մեծ մասի իշխանությունները որոշում են կայացրել հետևել գործակալության խորհորդին և դադարեցրել են «AStraZeneca»-ով հղիների պատվաստման գործընթացը:

Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են պատվաստված հղի կնոջ մահվան պատճառով