Աշխարհում վերջին մեկ շաբաթում թեև կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշերը 4%-ով նվազել են, բայց ԱՀԿ-ն զգուշացնում է՝ երկու դեպքում էլ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ

06:36 • 12.05.21

Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.5 միլիոն և մահվան շուրջ 90 000 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ շաբաթում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ-ն հայտնում է, որ վերջին մեկ շաբաթում թե՛ վարակման, թե՛ մահացության ցուցանիշները նվազել են մոտ 4%-ով:

Չնայած նվազման այս փոքր ցուցանիշին, ԱՀԿ-ն զգուշացնում է՝ կորոնավիրուսով վարակումն ու մահացությունը առ այս պահը շարունակում են բավական բարձր ցուցանիշեր գրանցել:

Ներկա դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 157 362 408 դեպք:

Միևնույն ժամանակ, դեպքերի շուրջ կեսը բաժին է ընկնում 5 երկրի՝ ԱՄՆ (33 550 115), Հնդկաստան (23 340 426), Բրազիլիա (15 285 048 ), Ֆրանսիա (5 800 170) և Թուրքիա (5 0594 33):

Արդեն բուժվածների համամասնությունը կազմում է շուրջ 86%: Միևնույն ժամանակ, առնվազն 19 միլիոն մարդ շարունակում է հիվանդ լինել, բայց այդ տվյալները թերի են, քանի որ շատ երկրներ չեն հրապարակում համապատասխան վիճակագրությունը:

Ողջ աշխարհում մինչ այժմ կորոնավիրուսից 3,331,127 մարդ է մահացել:

Աշխարհում վերջին մեկ շաբաթում թեև կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշերը 4%-ով նվազել են, բայց ԱՀԿ-ն զգուշացնում է՝ երկու դեպքում էլ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ