Արևելյան Երուսաղեմում բախումները վերսկսվել են. իսրայելական իրավապահները հատուկ միջոցների կիրառմամբ Ալ-Աքսա մզկիթի տարածքից վտարել են աղոթելու եկած պաղեստինցիներին, կան վիրավորներ

02:58 • 12.05.21

Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանական ուժերի և պաղեստինցիների միջև բախումները վերսկսվել են, մասնավորապես՝ Ալ-Աքսա մզկիթին հարող հատվածում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին երեկոյան ոստիկանական ուժերը գրոհել են մզկիթի բակ, ուժի կիրառմամբ վտարել այդտեղից հավատացյալներին: Ոստիկանները ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել:

Դրանից հետո իրավապահները փակել են դեպի մզկիթ տանող դարպասները:

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության տվյալներով՝ արաբ հավատացյալները փորձել են մուտք գործել մզկիթ, որպեսզի մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում նախատեսված հերթական աղոթքը կատարելու նպատակով, բայց իսրայելական ոստիկանները բռնի ուժով վտարել են հավատացյալներից մզկիթի տարածքից:

Բախումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Մայիսի 10-ին Տաճարի լեռան և Երուսաղեմին Հին քաղաքի հատվածներում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 612 մարդ էր տուժել: 

Մայիսի 5-ին հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելում գնդակահարվել է 16-ամյա պաղեստինցի: Նույն օրը հայտնի էր դարձել, որ Արևելյան Երուսաղեմում բողոքի ցույցերի ընթացքում 10 պաղեստինցի վիրավորվել է, երկուսը ձերբակալվել են:

Մայիսի 8-ին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա նաև հայտնել է, որ մտադիր է դիմել Արաբական պետությունների լիգա, Իսլամական պետությունների համագործակցություն և Մարդու իրավունքների խորհրուրդ «Երուսաղեմը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և պաղեստինցիների, նրանց սրբավայրերի պաշտպանության նպատակով»:

Արևելյան Երուսաղեմում բախումները վերսկսվել են. իսրայելական իրավապահները հատուկ միջոցների կիրառմամբ Ալ-Աքսա մզկիթի տարածքից վտարել են աղոթելու եկած պաղեստինցիներին, կան վիրավորներ