ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

03:14 • 12.05.21

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում սրացումը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԽ-ում իր ունեցած աղբյուրներին:

Խորհրդակցությունները, ըստ աղբյուրի, նախատեսված են մայիսի 12-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Մայիսի 10-ին անցկացված խորհրդակցությունների արդյունքում Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություներ ընդունել չէր հաջողվել, աղբյուրի տեղեկություններով՝ դա այս անգամ ևս քիչ է հավանական:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը