Ֆրանսիական բանակի շտաբի պետը «քաղաքացիական պատերազմի» մասին նախազգուշացնող նամակը ստորագրած զինվորականներին կոչ է արել դուրս գալ ծառայությունից

11:00 • 12.05.21

Ֆրանսիական բանակի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը երկրի իշխանություններին քաղաքացիական պատերազմի մասին զգուշացնող «հակասական նամակի» տակ ստորագրած զինվորականներին կոչ է արել դուրս գալ ծառայությունից:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, գեներալը, դիմելով նամակի հեղինակներին, ասել է. «Ամենախելամիտ քայլը ինստիտուտից հեռանալն է, որպեսզի կարողանան ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու համոզմունքները»: Վերջինս չի հայտնել նրանց նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու մասին, սակայն ծառայության մեջ գտնվող զինվորականներին մեղադրել է իրենց «մասնագիտական պարտականությունները» խախտելու համար:

«Յուրաքանչյուր զինվոր խոսքի ազատության իրավունք ունի, սակայն պետք է միանշանակ տարբերակի քաղաքացիական և զինվորական պարտականությունները»,- ասել է գեներալը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել էր Ֆրանսիայի գործող զինվորականների խմբի ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների՝ երկրի իշխանություններին ավելի վաղ հղած բաց նամակի: Պաշտոնաթող գեներալները, իրենց հերթին, երկրի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշարել էին երկրի անվտագությանը սպառնացող խնդիրների մասին:

Նոր նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների՝ երկրում իսլամիստների պատճառով գոյություն ունի քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին նամակին։

 

Ֆրանսիական բանակի շտաբի պետը «քաղաքացիական պատերազմի» մասին նախազգուշացնող նամակը ստորագրած զինվորականներին կոչ է արել դուրս գալ ծառայությունից