Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

15:08 • 12.05.21

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան