The Jerusalem Post-ը ֆոտոշարքով ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին Իսրայելի տարբեր շրջաններում տիրող իրավիճակը

13:40 • 12.05.21

Իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև լարվածությունն ու սաստկացած բախումները շարունակվում են օրեր շարունակ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները հրթիռներ են արձակում Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, ինչին ի պատասխան իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի ուղղությամբ:

Այս մասին գրում է The Jerusalem Post-ը` ֆոտոշարքով ներկայացնելով նախորդ գիշերվանից Իսրայելի տարբեր շրջաններում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ լարվածությունը սրվել է մայիսի 7-ին, երբ իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են սկսվել միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում էին մի քանի արաբական ընտանիքների:

 

The Jerusalem Post-ը ֆոտոշարքով ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին Իսրայելի տարբեր շրջաններում տիրող իրավիճակը