Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի միջև շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 245 պաղեստինցի է վիրավորվել
Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի միջև շփման գծի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 245 պաղեստինցի է վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով պաղեստինյան Alquds թերթին:
«Արևմտյան ափի տարբեր ուղղություններով օկուպանտների կողմից արձակված կրակոցներից 245 մարդ է վիրավորվել»,- թերթի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր մահիկի պաղեստինյան համայնքի ներկայացուցիչը՝ նշելով, որ իսրայելական ուժայինները կիրառում են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
Հաղորդվում է, որ առավել կոշտ բախումներ են տեղի ունեցել Յերիխոն, Էլ-Հալիլ և Ջենին քաղաքներին մոտ գտնվող հսկիչ-անցագրային տեղամասերի մոտակայքում: Իսրայելական ոստիկանությունը ձերբակալում է ակտիվ խաղեստինցի երիտասարդներին:
Ավելի վաղ պաղեստինյան աղբյուրները հայտնել էին, որ իսրայելցի զինվորականների՝ Արևմտյան ափի հատվածում արձակած կրակոցներից պաղեստինցի մի պատանի էր սպանվել, մեկ ուրիշը՝ վիրավորվել:










